
Հունվարի 11-ին` ժամը 17.15-ին, ''Սուրբ Գրիգոր Լուսավորիչ'' բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Մալյան փողոցի բնակիչ, 1957թ. ծնված Վլադիմիր Նիկոյանի դիակը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Վ. Նիկոյանին խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հայրը` 1930թ. ծնված Վոլոդյա Նիկոյանը, ով նույն օրը, ժամը 19.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Комментариев нет:
Отправить комментарий