понедельник, 14 января 2013 г.

Դպրոցներում վերսկսվել են դասերը


Դպրոցներում դասերը վերսկսվել են. նախարարի հորդորը տնօրեններին
Հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը:

Հիշեցնում եմ, որ դպրոցներում ԽՍՏԻՎ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը:

Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի: 

Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:

Այն ծնողները, ովքեր իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից:

ՀՀ ԿԳՆ "Թեժ գիծը" շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարարը:

Комментариев нет:

Отправить комментарий