суббота, 19 января 2013 г.

Հայտնի է դարձել Դեդ Հասանի հանցախմբի նոր առաջնորդի անունը










«Օրենքով գող» Ասլան Ուսոյանի քրեական հանցախմբի նոր առաջնորդ կդառնա նրա զարմիկը՝ «Միրոն» մականունով Դմիտրի Չանթուրիան։ Այս մասին տեղեկացրել են իրավապաշտպան մարմինները:
Տրոեկուրովյան գերեզմանատան բոլոր այցելուներին դիմավորել է Դեդ Հասանի զարմիկ Դմիտրի Չանթուրիան, ով ղեկավարել է արարողությունների կազմակերպումը: Մաֆիոզ շրջաններում դա շատ բան է նշանակում:
Ինչպես տեղեկացրել է ВЗГЛЯД-ը, Դեդ Հասանի հրաժեշտի արարողությունը Տրոեկուրովյան գերեզմանատանը տևել է գրեթե ամբողջ գիշեր: Հայտնի է դարձել նաև, որ Ուսոյանի հարազատները դիմել են Վրաստանի իշխանություններին երկրի տարածքում նրան հուղարկավորելու խնդրանքով: Թբիլիսիում տեղեկացրել են, որ այդ տարբերակը հնարավոր է:
Դեդ Հասանին սպանած քիլլերը, աղբյուրների տվյալներով, տարբեր զենքերից է կրակել: Մասնագետները նշում են, որ Հասանին կարող է սպանած լինել կամ նախկին հատուկ նշանակության ջոկատայինը, կամ բիատլոնիստ-սպորտսմենը: Իրավապահ մարմինների աղբյուրների տվյալների համաձայն՝ Դեդ Հասանի սպանության պատճառը կարող է հանդիսանալ վրացական գողական հանցախմբերի հետ ունեցած հին տարաձայնությունները:

Комментариев нет:

Отправить комментарий