2012 թվակա
նը դեռ
չի ավարտվել, բայց կարծում եմ՝ կարելի է ամփոփել այս տարվա ընթացքում տեղ գտած
ամենանշանակալի գիտական հայտնագործությունները և առանձացնել դրանցից
ամենաուշագրավները։ Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում անցնող տարվա 10 ամենահետաքրքիր
բացահայտումները։
նը դեռ
չի ավարտվել, բայց կարծում եմ՝ կարելի է ամփոփել այս տարվա ընթացքում տեղ գտած
ամենանշանակալի գիտական հայտնագործությունները և առանձացնել դրանցից
ամենաուշագրավները։ Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում անցնող տարվա 10 ամենահետաքրքիր
բացահայտումները։
Լոլոնգ անունով
հսկա կոկորդիլոսի երկարությունը 6.17 մետր է և անազատության մեջ բնակվող
ամենահսկայական կոկորդիլոսն է։ Նրան արդեն մտցրել են Գինեսի գրքի մեջ։
National
Geographic-ի տվյալներով՝ Լոլոնգի մասին լուրը դարձել է տարվա ամենամեծ պահանջարկ
վայելող նորություններից մեկը։
Լոլոնգին բռնել էին 2011 թվականին Ֆիլիպիններում, երբ հսկան երկու մարդ էր խժռել, և տեղափոխել էին արգելոց։
Լոլոնգին բռնել էին 2011 թվականին Ֆիլիպիններում, երբ հսկան երկու մարդ էր խժռել, և տեղափոխել էին արգելոց։

9) Շաքարը՝ տիեզերքում

Վերջերս
աստղագետները մի «քաղցր» հայտնագործություն են արել, համաձայն որի՝ շաքարի
մոլեկուլները լողում են գազային ամպերում և աստղերի շուրջ, որոնք մեզանից 400
լուսատարի հեռավորության վրա են գտնվում, ինչը հույս է տալիս, որ կյանքը գոյություն
ունի ոչ միայն Արեգակնային համակարգում։
Սա իհարկե չի
կարելի գնահատել որպես սպառիչ ապացույց արտերկրային կյանքի գոյության վերաբերյալ,
բայց այն էականորեն բարձրացնում է դրա գոյության հնարավորությունը։
Ածխածնով հարուստ
մոլեկուլները «կյանքի շինարարներ» են, իսկ այժմ հայտնի է դարձել, որ դրանք գտնվում
են աստղային փոշու մեջ անգամ այն ժամանակ, քանի դեռ մոլորակները դեռ ձևավորված
չեն, իսկ նշված հայտնագործության կոնտեքստում գիտնականները «շաքար» ասվածի տակ
նկատի ունեն օրգանական այն մոլեկուլները, որոնք մեզ հայտնի են որպես ածխածին,
ջրածին և թթվածին։

8) Նոր մոլորակներ Արեգակնային
համակարգում

Մայիսին
հրապարակվեցին մի հետազոտության արդյունքներ, համաձայն որոնց՝ Արեգակնային
համակարգի ծայրամասերում գոյություն ունեն ևս մի քանի մոլորակներ, որոնք մինչ այժմ
անհայտ էին։ Դրանք այնքան հեռու են և այնքան թույլ լուսավորված, որ շատ բարդ է
հստակ տեղորոշել դրանք և հետևել դրանց աստղադիտակներով։
Գիտնականների
հավաստմամբ՝ նման մոլորակների գոյությունը կարելի է ապացուցել նրանով, որ դրանք
շեղում են Նեպտունի ուղեծրից էլ այն կողմ գտնվող Կոյպերի գոտու մանր օբյեկտների
ուղեծրերը, որոնք իրենցից ներկայացնում են սառցե գոյացություններ, աստերոիդներ և
գաճաճ մոլորակներ։


7) Հայտնաբերվել է «Աստծո մասնիկը»՝ տիեզերքի կապող
էլեմենտը

Հուլիս ամսին
երկու անկախ հետազոտական թիմեր, որոնք աշխատում էին Մեծ Անդրոնային Կոլլայդերում,
հայտարարեցին, որ 99 տոկոս հավանականությամբ հայտնաբերել են Հիգգսի բոզոնը, որը
հայտնի է նաև որպես «Աստծո մասնիկ»։
Այս մասնիկը
փնտրում էին շատ երկար ժամանակ, չնայած որ դրա գոյությունը տեսականորեն ապացուցվել
էր դեռ տասնամյակներ առաջ։ Հիգգսի բոզոնի շնորհիվ արդեն կա ֆիզիկական մոդելի մասին
ամբողջական պատկերացում և այժմ հնարավոր է գիտականորեն բացատրել, թե ինչու են
մարմիններն օժտված ծավալով։ Ավելին, հենց այս միկրոսկոպիկ մասնիկի շնորհիվ
գոյություն ունեն գալակտիկաները, աստղերն ու անգամ մենք։

6) Կորուսյալ աշխարհ Անտարկտիդայում

Դեռևս պաշտոնական
անվանում չստացած Յետի ծովախեցգետինները բնակվում են ծովի հատակում գտնվող տաք
ստորջրյա աղբյուրների մոտ՝ Անտարկտիդայի առափնյա ջրերում։ Գիտնականները մի ամբողջ
կորուսյալ աշխարհ են հայտնաբերել, որի էկոհամակարգի ներկայացուցիչները մինչ այժմ
հայտնի չէին գիտությանը, որովհետև հսկայական խորություններում են
բնակվում։
Այս
հայտնագործությունն արվել է շնորհիվ հեռակառավարվող ռոբոտի, որը զինված է
տեսախցիկով և կարողանում է ընկղմվել հսկայական խորություններ։ Այս ռոբոտի կողմից
հայտնաբերված բոլոր կենդանի էակները՝ անեմոնները, խեցգետինները, ութոտնուկը, գրեթե
զուրկ են ցանկացած գունավորումից, քանզի ապրում են հսկայական խորությունում՝ 2400
մետր, որտեղ ոչ մի լույս չի հասնում։

5) Հիդրայի համաստեղությունում հայտնաբերվել է աստղային
համակարգ՝ 9 մոլորակներով

Մեր արեգակից 127
լուսատարի հեռավորության վրա գտնվող աստղի համակարգում ավելի շատ մոլորակներ կան,
ինչը դարձնում է այն ուսումնասիրված համակարգերից «ամենաբնակեցվածը»։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ HD 10180
աստղի համակարգում, որը Արեգակի նման աստղ է Հարավային Հիդրա համաստեղությունում,
պտտվում է առնվազն 9 մոլորակ, մինչդեռ մեր՝ Արեգակնային համակարգում, ինչպես հայտնի
է, գոյություն ունեն 8 լիարժեք մոլորակներ։
4) նոր կենդանատեսակներ Հարավային Ամերիկայում

Գիշերային կապիկը
և ևս 7 մինչ այժմ անհայտ կենդանատեսակ հայտնաբերվեցին սեպտեմբեր ամսին՝ Պերուի
Տաբակոնաս Նամբալլե ազգային արգելոց կատարած գիտական արշավի
ընթացքում։
Մեքսիկացի ու
պերուացի կենսաբանների խումբը հայտնաբերեց այս կենդանատեսակներին 2009-2011
թվականներին տեղ ունեցած երկարատև արշավի ժամանակ, իսկ այն փաստը, որ այդ
կենդանատեսակները մինչ այժմ անհայտ էին և ուսումնասիրված չէին, ապացուցվեց միայն
վերջերս։


3) Նոր անոտ երկկենցաղներ

Այս էակները
ամենևին էլ որդեր կամ օձեր չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Փետրվարին
հայտնի դարձած այս երկկենցաղները հողի մեջ բնակվող և մինչ այժմ անհայտ նոր
կենդանատեսան են ներկայացնում։ Chikilidae ընտանիքին պատկանող այս կենդանիների 6
տեսակ հայտնաբերվել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում։

2) Ապացուցվեց, որ մայաները չեն կանխագուշակել աշխարհի
վերջը

Վերջերս
հայտնաբերված մայական լքված մեծ քաղաքում հնէաբանները հայտնաբերեցին որմնանկարներով
զարդարված մի կառույց, ընդ որում, այդ որմնանկարները խիստ յուրահատուկ էին։ Դրանց
վրա պատկերված է բավականին ուշագրավ մի տեսարան՝ արքայի և նրա պալատականների
կենցաղը նկարագրող։ Այս նկարների միջոցով գիտնականներին հաջողվեց պատկերացում
կազմել այդ արքայի կյանքի մի տևական էտապի մասին, ընդ որում, այս դինամիկ
որմնանկարը նաև օրացույց էր, որտեղ լուսաբանված են հազարավոր տարիների
իրադարձություններ, ընդ որում, այն չի ավարտվում 2012 թվականի դեկտեմբերի 21-ով,
այլ շարունակվում է ևս մի քանի հազարամյակ։

1) Արտասովոր տաճար Գվատեմալայի ջունգլիներում
Մոտ 16 դար առաջ Գիշերային Արևի Տաճարը ասես բոսորագույն փարոս
լիներ անծայրածիր ջունգլիներում, որը կարելի էր տեսնել դեռ դրանից տասնյակ կիլոմետր
հեռավորության վրա։ Այն զարդարված էր մայաների արևային աստծո հսկայական դիմակներով,
որ պատկերում են նրան օձի, արնախումի և յագուարի կերպարներով։
Այս տաճարը երկար
ժամանակ կորած էր ջունգլիներում, մինչ այն չհայտնաբերեցին հնէաբանները 2012
թվականին։ Այս հայտնագործությունը օգնեց բազմաթիվ նոր բաներ պարզել մայաների
քաղաքակրթության մասին, ում կայսրությունը տարածվում էր այժմյան Գվատեմալայի,
Բելիզի և Մեքսիկական Յուկատան թերակղզու տարածքներում։


Комментариев нет:
Отправить комментарий