Բևեռային և այլ
ցուրտ շրջաններում կան մի քանի գեղեցիկ, անսովոր, յուրահատուկ սառցե, ձյունե և ջրից
կազմավորումներ, որոնց մեկ հայացք նետելիս՝ շունչդ պահում ես: Բնության այդ
հրաշքների մեծ մասը կարող են տեսնել միայն գիտնականները և այն փոքրաթիվ արկած
որոնողները, որոնց չեն խոչընդոտում զգալի ֆիզիկական և ֆինանսական
կորուստները:
Արանցլեռըերննկայունության և յուրահատուկ դիրքադրության
պատճառով այդ վայրերը հնարավոր է տեսնել միայն տարվա որոշակի շրջանում, հայտնում է
bugaga.ru-ն:
1.Կապույտ Գետ,
Գրենլանդիա
Այս գետն ամեն
սեզոնին փոխում է իր ձևը` հալված ջրհոսքից կախված: Գետի մուգ կապույտ գունավորումը
պայմանավորված է տիղմով:
2. Սառցե
ջրվեժները Նորվեգիայի Շպիցբերգենում են և կրում են Սվալբարդ անվանումը
(Շպիցբերգենի երկրորդ անվանումը), որը նորվեգերենից թարգմանվում է «սառը ափեր»:
Շպիցբերգենը արշիպելագ է Արկտիկայում, գտնվում է Նորվեգիայի և Եվրոպայի հյուսիսում:
Շպիցբերգենն աշխարհի ամենահյուսիսային բնակեցված տարածքն է:
Շպիցբերգենի
կղզիները զբաղեցնում են 62050 տարածք քառակուսի կմ, որի մոտ 60%-ը սառցեպատ է,նրա
ծայրերը հասնում են ծովի խորքերը:
3.
Բյուրեղների քարանձավ, Իսլանդիա
Այս սառցե քարանձավը ձևավորել է
սառցադաշտային խոր, ուղղաձիգ ճեղք: Սա արևի ճառագայթներին հնարավորություն է տալիս
երկու կողմից լուսավորել քարանձավը` սառցե թունելն ապահովելով հավասար լույսով:
Քարանձավ կարելի է մտնել ափի կողմից` 7 մետրանոց փոսով: Թունելն աստիճանաբար
նեղանում է, իսկ վերջում դրա բարձրությունը հասնում է 1,2 մ-ի: Սառցե քարանձավները
կայուն չեն և ցանկացած պահի կարող են փլվել: Դրանք այցելության համար անվտանգ են
միայն ձմռանը, երբ սառույցը լավ սառած է լինում: Քարանձավում մշտապես ճրթճրթոց է
լսվում: Այն լսվում է ոչ այն պատճառով, որ քարանձավն ուր որ է`կքանդվի, այլ
որովհետև քարանձավն ամբողջապես տեղաշարժվում է սառցադաշտի հետ: Ամեն անգամ, երբ
սառցադաշտը մեկ միլիմետրով շարժվում է, բարձր ձայներ են լսվում:
4.Բրիքսդալսբրեեն սառցադաշտ,
Նորվեգիա
Բրիքսդալսբրեեն
սառցադաշտը Յուստեդալսբրեեն սառցադաշտի ամենահասանելի և ամենաեն պատճառով,
որրմամբանելիքի ստեղծողները,-հայտնի մասերից է, գտնվում է Նորվեգիայում և
Յուստեդալսբրեեն Ազգային Պարկի մաս է: Բրիքսդալսբրեենը վերջանում է Բրիքսդալ սառցե
կղզիով, որը գտնվում է ծովի մակարդակից 346 մ բարձրության վրա:
5.Սառցե
ձոր, Գրենլանդիա
Սառցե ձորի խորությունը 45 մ է: Այս
լուսանկարն արվել է 2008-ին:
6. Սառցադաշտ «Փղի թաթ»,
Գրենլանդիա
Սառցադաշտը գտնվում է Գրենլանդիայի
հյուսիսում:
7. Սառած ալիք,
ԱնտարկտիկաՍառած ալիքը գտնվում է
Անտարկտիդայում: Այն 2007-ին հայտնաբերել է ամերիկացի գիտնական Թոնի Թրավույլոնը:
Այն կազմված է կապույտ սառույցից, ինչը համոզիչ ապացույցն է այն բանի, որ այն
ձևավորվել է ջրի ալիքից: Սառույցը կապույտ է երևում, որովհետև երբ լույսն անցնում է
հաստ սառույցի միջով, կապույտ գույնն արտացոլվում է, իսկ կարմիր
գույնը`կլանվում:
8.
Զոլավոր սառցալեռներ (այսբերգներ), Հարավային օվկիանոս
Ամենից հաճախ
սառցալեռներն ունեն կապույտ և կանաչ զոլեր, սակայն հազվադեպ կարելի է հանդիպել նաև
շագանակագույն զոլերի: Սառցալեռները ձևավորվում են, երբ սառույցի մեծ կտորները
պոկվում են խութային սառցադաշտից և ընկնում ծովը: Սառցալեռը սպիտակ է երևում
սառույցի մեջ քարացած փոքր պղպջակների պատճառով, նաև լույսի շնորհիվ: Կապույտ զոլեր
ձևավորվում են, երբ ճեղքը լցվում է հալոցքային ջրով և արագ սառչում է: Այս դեպքում
պղպջակներ չեն առաջանում: Երբ ջուրը լցվում է ջրիմուռներով, զոլերը ներկվում են
կանաչ և շատ այլ գույներով:
9.
Էրեբուս լեռան սառցե աշտարակները, Անտարկտիկա
Էրեբուսի
(բարձրությունը` 3 800 մ) սառցե աշտարակները հիասքանչ տեսարան են, աշտարակները
կարող են հասնել մինչև 20 մետրի և գրեթե կենդանի տեսք ունեն:
10.
«Ժանիք»` սառած ջրվեժ ԱՄՆ-ի Վեյլ քաղաքում
«Ժանիքը»
գտնվում է Կոլորադո նահանգում: Բարձրությունը մոտ 50 մ է, լայնությունը` 8
մ:
11.
Կալգասպորներ, Չիլի և Արգենտինա
Կալգասպորները
զարմանալի սառցե փշեր են, որոնք ձևավորվել են բնական ճանապարհով Անդ շրջանում,
բարձրությունը ծովի մակարդակից ` ավելի քան 4000 մ է: Այդ սառցե բեկորները կարող են
ունենալ մի քանի սանտիմետրից մինչև 5 մետր բարձրություն:
Комментариев нет:
Отправить комментарий