ուսաստանի Մուրմանսկ քաղաքի իրավապահները ձերբակալել են տեղի 21–ամյա մի բնակչի, ով կասկածվում է մի տղամարդու սպանության և նրան ուտելու մեջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է մարզի դատախազության ներկայացուցիչը։
Մարդակերն իր զոհի հետ ծանոթացել էր ծանոթության կայքերից մեկում, հրավիրել նրան իր տուն, որտեղ և սպանել էր նրան և որպես սնունդ օգտագործել նրա միսը։ Ողջ գործընթացը նա տեսագրել էր և տեղադրել համացանցում։
Մարդակերն իր զոհի հետ ծանոթացել էր ծանոթության կայքերից մեկում, հրավիրել նրան իր տուն, որտեղ և սպանել էր նրան և որպես սնունդ օգտագործել նրա միսը։ Ողջ գործընթացը նա տեսագրել էր և տեղադրել համացանցում։
Հետաքննությունը պարզել է, որ մարդասպանը զոհին մի քանի անգամ հարվածել էր դանակով։
Զոհի՝ 31–ամյա դպրոցական ուսուցչի անհետացման մասին առաջինը իրավապահներին ահազանգել էր նրա մայրը։ Ոստիկանները հանցագործին հայտնաբերել էին նույնպես համացանցի միջոցով։ Ձերբակալությունը մեծ անակնկալ է եղել նրա համար և նա միանգամից ընդունել է իր մեղքը։ Մարդակերը նույնիսկ հայտնել է, որ պատրաստվում էր շարունակել նման կերպ սնվել, նույնիսկ բաղադրատոմսերն է պատրաստել։
«Կասկածյալը մի քանի տարի ճաշարանում աշխատել է , որպես խոհարար և դեռ մանկությունից երազել է մարդկային միս ուտել», – հայտնել են դատախազությունից։

Комментариев нет:
Отправить комментарий