Լոնդոնի խանութներից մեկում փորձարկման են ենթարկել մի աղջկա...
Լոնդոնի խանութներից մեկում փորձարկման են ենթարկել մի աղջկա:Անցորդները չէին ել կարող պատկերացնել,որ կարող են ականատես լինել նման տեսարանների:Լոնդոնի ամենանորաձև փողոցներից մեկում անց է կացվում մի ակցիա,որի ընթացքում փորձարկումն իրականացնողն ստիպողաբար կերակրում է աղջկան:Նրան կապում են,բերանը բացում երկաթների միջոցով,աչքերի մեջ լցնում են հեղուկ,կերակրում,քաչալացնում և այլ դաժան ու ստորացուցիչ բաներ:
Նման ակցիաների հեղինակները միմիայն մտածում են իրենց խանութների մասին,հաջողության,հեղինակության,ինչպես նաև սկանդալային բանբասանքների միջոցով ցանկանում են բարձրացնել խանութի վարկանիշը:Նպատակը կարող է լինել նաև հաճախորդների ներգրավումը,ու իրենց արտադրանքի առավել մեծածախ վաճառքը...բայց:Մարքեթինգային առումով միգուցե այսպիսի ակցիաները լավագույնը լինեն,այն ել կոսմետիկ խանութների համար,բայց...ինչպիսի զզվանք ու նողկանք կարելի է զգալ ներկա լինելով այսպիսի տհաճ տեսարանների,կամ ինչպես բացատրես մի քանի տարեկան փոքր երեխային,որ այսպիսի բաները արվում են գովազդի համար և շահույթ ստանալու նպատակ են հետապնդում:Իսկ աշխարհում տարեկան մոտ 50-100 միլիոն մարդ ենթարկվում է տարբեր տեսակի փորձարկումների ՝ինչպես ճագարներ կամ մկներ:
Комментариев нет:
Отправить комментарий