1. Ջերմուկ հանքային ջուր – Ջերմուկն այնպես է տպավորվել մեր ենթագիտակցության մեջ, որ յուրաքանչյուր հանքային ջուրը հայերի համար հիմնականում Ջերմուկ է, անկախ նրանից, թե որ ընկերության արտադրանքն է:
2. Իսպանական «Unitas» ընկերությունը սկսել է թողարկել զուգարանակոնքեր 1909 թվականից, որն առաքում էր նաև Սովետական Միություն: Այսօր էլ այս բրենդը համարվում է գոյական, քանի որ դժվար թե շատերը խոսակցականում օգտագործեն զուգարանակոնք բառը:
3.1900 թվականից այս ապրանքը թողարկվում էր FOEN ընկերության կողմից Գերմանիայում: Այսօր Ֆեն բառն աշխարհով մեկ տարածված է, որն անվանում են մազերը չորացնող սարքին, իսկ բառը թարգմանաբար նշանակում է ալպիական տաք քամի:
4. Xerox պատճենահանող սարքերը ժամանակին շուկայից դուրս մղեցին բոլոր նմանատիպ սարքերին, և հիմա այս ապրանքանիշը դարձել է գոյական մի ամբողջ գործընթացի համար, մասնավորապես Xerox անվանվում է ընդհանուր պատճենահանման գործընթացը: Բայց որքան էլ որ զարմանալի է, աշխարհում կա մի երկիր` Մոնղոլիան, որտեղ պատճենահանման գործընթացն անվանում են ոչ թե քսերոքս, այլ քենոն, քանի որ Canon-ն է առաջինը մտել այդ երկրի շուկա:
5. Jeep այս տերմինով ամբողջ աշխարհում անվանում են բոլոր ամենագնացներին: Որքան էլ ավտոարտադրողները փորձում են անընդհատ օգտագործել ամենագնացներ, միևնույնն է մենք բոլորս էլ օգտագործում ենք Ջիպ բառը:
6.Procter & Gamble-ի քիմիկ Վիկտոր Միլզը իր աղջկան օգնում էր` հիմնականում խնամելով նրա փոքրիկ երեխաներին, որի ժամանակ երեխաների տակից ստիպված էր լինում հանել թաց շորերը: Բնական է, որ գործընթացն իրեն դուր չէր գալիս, ուստի նա մտածում էր` ինչպե՞ս այն հեշտացնել: Այդ ժամանակ մտքով անցավ միանգամյա օգտագործման միջոց` ներծծման հնարավորությամբ, որը կարող է փոխարինել վարտիքին: Որոշ փորձերից հետ Միլզը P&G –ի համար ստեղծեց ապրանք, որը կոչվեց Pampers: Այսօր բոլոր նմանատիպ ապրանքները անվանվում են Pampers:
7. Scotch-ը հանդիսանում է 3M ընկերության հայտնի ապրանքանիշներից մեկը, սակայն այդպես են անվանում բոլոր նման կպչուն ժապավեններին:
8.Leukoplast – ապրանք, որը կպցնում են մաշկի վնասված մասերին, իսկ այսօր բոլոր նման վիրակապերն անվանվում են լեյկոպլաստիր:
9. Օդեկոլոն այս բառն առաջացել է ֆրանսիական “Eau de Cologne”, բրենդից, որը նշանակում է Քյոլնի ջուր և համարվում էր օծանելիք միայն տղամարդկանց համար: Իսկ այսօր այս բառը նույնպես կիրառելի է, չնայած պարֆյումերիա-օծանելիք բառի գոյությանը:
10. Դիպլոմատ – որը շատ կոշտ ճամպրուկ էր, սակայն ժամանակի հետ բոլոր նման ճամպրուկները կոչվում էին դիպլոմատ:
11.Դյուարի ստեղծած միջոցը պետք է ապրանքները պահեր տաք վիճակում և որպես ապրանքանիշ նա ընտրել էր Thermos բառը: Հիմա այս բառով են կոչվում բոլոր նմանատիպ ապրանքները:
12. Աֆրիկայում յուրաքանչյուր սուրճի տեսակ անվանվում է Nescafe:












Комментариев нет:
Отправить комментарий