Նրանք, ովքեր
սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Սիրո համար
բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը`
բորբոքում։
Սիրել` նշանակում
է դադարել համեմատել։
Սերը մեծ գործերի
է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։
Եթե ճչում է
հպարտությունը, նշանակում է սերը լռում է:
Սերը հրաշալի
ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան
պոկելու։
Սերն այնպիսի
ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։
Սերն
ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է
կիսում։
Սերը նման է
պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։
Աշխարհում չկա
ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։
Սիրել՝ նշանակում
է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:
Մենք գիտենք, որ
սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին:
Աղքատ է սերը,եթե
այն կարելի է չափել:
Սե՞րը. դա մի
սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:
Սիրել՝ նշանակում
է տալ և ոչ թե վերցնել:
Սիրել՝ նշանակում
է գործել:
|
воскресенье, 30 декабря 2012 г.
Աֆորիզմներ սիրո մասին
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)


















Комментариев нет:
Отправить комментарий